最新 De khagha apk 下载. Միջազգային ձևաչափ ունեցող այս խաղը ձեզնից շատերին արդեն վաղուց հայտնի է: «Դե խաղա՛» կարող ես խաղալ ամենուր: Պարզապես վերցրու՛ այն ընկերներիդ հետ սրճարան, ամառանոց կամ ընկերոջ տուն գնալիս, ճանապարհորդելիս, բնության գրկում հանգստանալիս՝ ազատ ժամանակը լցնելու և մտերիմներիդ հետ զվարճանալու համար: Եթե դու ցանկանում ես պարզել, թե ընկերներդ քո գաղտնիքներից քանիսն են պատմել ուրիշներին, կամ այնքան համարձակ կգտնվես, որ կկարողանաս բարձրաձայն կարդալ քեզ ուղարկված վերջին 3 հաղորդագրությունները, կամ էլ միգուցե կփորձես մնջախաղի քո հմտությունները ցույց տալ և զվարճացնել բոլորին, ուրեմն այս խաղը քեզ համար է: xaxum enq de xaxa, u bardzracnum tramadrutyun@ de xagha i ognutyamb
Խաղում ներառված են հարցերի և առաջադրանքների «Դե ասա՛», «Դե արա՛», «Դե արի՛ ու մի՛ ասա», «Դե արի՛ ու մի՛ արա» խաղաքարտերը:
Խաղը կարող ես խաղալ, եթե լրացել է քո 12 տարին, և դեռ 112 տարեկան չես:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.: Խստիվ արգելվում է խաղալ հումորի զգացումից զուրկ մարդկանց հետ: Չմոռանաս խաղի ընթացքում արված լուսանկարները տարածել համացանցում՝ թողնելով գրառում #dekhagha #դեխաղա: 下载和安装玩店 APK 文件或下载和安装 obb 原从GooglePlay 应用商店。